ԹՐԱՄՊԸ ԲԼԻԹԻՑ ԱՆՑՆՈՒՄ Է ՄՏՐԱԿԻ` ՌՈՒՍՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՎ. ՎԱՀԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ասեց բառացի հետևյալը. "Ալյասկայում ռուս֊ամերիկյան հարաբերությունների դրական իմպուլսը սպառվեց", իսկ Պուտինի խոսնակ Պեսկովը ասեց. "ռուս֊ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմա անորոշ դադարի մեջ է և Թրամպ֊Պուտին նոր հանդիպում այլևս չի նախատեսվում"։

Նույնիսկ ռուսական պրոպագանդայի կարկառուն ներկայացուցիչ Օլգա Սկաբեևան "Россия 24" ալիքով հեռարձակվող "60 минут" իր հայտնի հաղորդման եթերում ստիպված էր խոստովանել, որ Թրամպի ադմինիստրացիայի հանդեպ նման կատեգորիկ հայտարարություն Կրեմլը առաջին անգամ է անում. ռուսների` Թրամպի հետ կապված վերջին հույսը այդպես էլ չարդարացավ։

Ռուսաստանի հարցով նախագահ Թրամպի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, ով հայտնի էր Պուտինին սիրաշահելու և նրա հետ լեզու գտնելու դիրքորոշմամբ, հրաժարական է տվել։

Իր հերթին ՄԱԿ֊ում ԱՄՆ

մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը ասեց. "ԱՄՆ ունի այնպիսի հզոր զենքեր, որոնք կարող են բեկում մտցնել պատերազմում և դեռ չեն տրամադրվել Ուկրաինային"։

Ըստ որոշ հաղորդագրությունների ամերիկյան "Tomahawk" տեսակի հրթիռների առաջին խմբաքանակը` թվով 200 հատ արդեն ժամանել է Նիդերլանդներ...

Վերջ` ԱՄՆ քաղաքականությունը ԲԼԻԹԻՑ ԱՆՑՆՈՒՄ Է ՄՏՐԱԿԻ և տեսանելի արդյունքները իրենց շատ երկար սպասել չեն տա։

Այսօրվա Կիևի տոտալ հոսանքազրկման (blackout) պատասխանը շուտով կլինի` քիչ մնաց...

 

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է...

Կարծում եմ իրադարձությունները կզարգանան հետևյալ հերթականությամբ.

1. Մոսկվայի և այլ խոշոր քաղաքների զանգվածային հրթիռակոծում, Մոսկվայի ու ռեգիոնների բլեկաուտներ, տնտեսական խորը ճգնաժամ;

2. Կայծակնային հարձակում` ամենայն հավանականությամբ Ղրիմի ուղղությամբ` Կերչի կամրջի ոչնչացմամբ. պատահական չէ, որ արդեն մի քանի շաբաթ Ուկրաինան ոչնչացնում է Ղրիմի ՀՕՊ համակարգդրը, նավթային պահեստները, օդանավակայանները, ռազմական պահեստները, երկաթ գիծը և այլ ռազմական օբյեկտները;

3. Այս ամենի արդյունքում տեղի կունենա Կրեմլի ռեժիմի տապալում կամ պալատական հեղաշրջման կամ Մոսկվայի վրա Պրիգոժինի օրինակով մի նոր զինված արշավի հետևանքով։

Ինչպես ասում են "Պուտինի Х ժամը" մոտենում է և իմ կարծիքով այն լինելու է շատ դաժան։

Մնում է մենք կարողանանք դրանից օգտվել` հայ ժողովրդին մաղթում եմ իմաստություն և քաջություն իսկ իրենց ազգային համարող քաղաքական ուժերին ու անհատներին` երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցում...

Ռուսաստանում կրկնվելու է 1917 թվականը և մենք պարտավոր ենք անել այնպես, որ մեզ մոտ կրկնվի 1918֊ը` Հայաստանի Առաջին Հանրապետության վերածնունդը այլընտրանք չունի։

Հայաստանի` 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մնաց ուղիղ 8 ամիս և ես վստահ եմ, որ 2026 թվականի ընտրությունները Հայաստանի համար լինելու են բախտորոշ, քանզի նրանք կկանխորոշեն երկու բան.

1. Կլինի Հայաստանը ընդհանրապես որպես ինքնիշխան երկիր թե ոչ և

2. Ինչպիսին կլինի այն` Առաջին թե Չորրորդ Հանրապետության տեսքով։

Նիկոլի հռչակած Չորրորդ Հանրապետությունը իրենից ներկայացնելու է ոչ ինքնիշխան, ոչ կենսունակ, ի վերջո մահվան դատապարտված ապազգային, Հայկական հարցը փակած, իր հայկական ինքնությունից հրաժարված թուրքական մի վիլայեթ, որտեղ հայ մարդը ապրելու է հյուրի` տնվորի կարգավիճակով ադրբեջանցիների, հնդիկների, պակիստանցիների հետ և այդ երկիրը շատ շուտով պարզապես կվերանա։

Վերածնված Առաջին Հանրապետությունը լինելու է ազգային արժեքների և ժողովրդավարական ավանդույթների վրա հիմնված կենսունակ և ինքնիշխան պետություն, որը կունենա իրական դաշնակիցներ, ապագայի տեսլական և հզոր հեռանկար։

Ռուսական չարիքի կայսրության մոտալուտ տապալման և դրա հետևանքով ԱՊՀ կոչվող արհեստական ու մեռելածին կառույցի անխուսափելի լուծարման պատճառով Ալմաթիի հռչակագիրը` 2020 թվականի Նոյեմբերի 9֊ի` Պուտինի հեղինաակած տխրահռչակ հայտարարության օրինակով չեղարկվելու է և Հարավային Կովկասի երնրները` ուզեն թե չէ վերադառնալու են նախախորհրդային սահմաններին ու քարտեզներին։

Ադրբեջանն ու Վրաստանը արդեն` դեռևս 1991 թվականին հռչակել են իրենց առաջին Հանրապետությունների իրավահաջորդությունը, հրաժարվելով Խորհրդային ժառանգությունից իսկ Ալիևը բազմիցս շեշտել է և պարբերաբար շարունակում է շեշտել Ադրբեջանի Խորհրդային օկուպացիայի և 1919 թվականի սահմանների օրինականության մասին, հավակնելով Սյունիքի, Տավուշի, Շիրակի ու Սևանի հարակից տարածքներին։

Միայն Հայաստանի ղեկավարներն են, որ համառորեն` Կրեմլի իրենց տերերի պարտադրմամբ շարունակում էին և են կառչած մնալ Խորհրդային ժառանգությանը, սահմաններին, քարտեզներին ու տխրահռչակ Ալմաթիի հռչակագրին։

Սակայն ժամանակը ինքը և Նիկոլին հույսով եմ շուտով փոխարինման եկած ազգային իշխանությունը վերջապես կստիպեն Հայաստանին ճանաչել Հայաստանի Խորհրդային օկուպացիայի (զավթման) ու անեքսիայի (բռնակցման) անհերքելի փաստերը, հրաժարվելով թե Խորհրդային ապօրինի սահմաններից և թե Հայաստանի վզին փաթաթված բոլոր իրավական ակտերից (Մոսկվայի պայմանագիր, Ալմաթիի հռչակագիր և այլն)։

Մեր միակ ծնողը եղել է և միշտ կլինի Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որին ճանաչելը յուրաքանչյուր իրական հայ զավակի պարտքն է։

Դու կարող ես արհամարհել, չհիշել և նույնիսկ չճանաչել քո ծնողին, սակայն նա միևնույն է հավերժ կմնա քո ծնողը` դու պարզապես կդառնաս բոլորի կաղմից դատապարտված ու չհարգված ապերախտ զավաք։

Հենց Առաջին Հանրապետությունն է եղել ներկայիս ՄԱԿ֊ի իրավանախորդը հանդիսացող Ազգերի Լիգայի կողմից ճանաչված միջազգային իրավունքի այն միակ սուբյեկտը, որի իրավահաջորդն է հանդիսանում ներկայիս Հայաստանը` ընդունենք մենք դա թե չէ։

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը 1919 թվականին Ազգերի Լիգայի էին ներկայացրել իրենց քարտեզները, խնդրելով ճանաչել նրանց անկախությունն ու սահմանները և միայն Հայաստանի Հանրապետությունը արժանացավ այդ բարձր պատվին` Ազգերի Լիգան ճանաչեց Հայաստանի Անկախությունը իսկ նրա կողմից կազմված հատուկ հանձնախումբը 1920 թվականի փետրվարի 24֊ին` սահմանները։

Ադրբեջանի ու Վրաստանի համապատասխան հայցերը Ազգերի Լիգայի կողմից մերժվել են։

Հայաստանի Առաջին հանրապետության իրավահաջորդության հռչակումն է մեր առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման միակ բանալին, լինի դա Արցախի ու Նախիջևանի հարցը, թե այպես կոչված Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, թե այսպես կոչված անկլավների հարցը և թե այսպես կոչված ռեպարացիաների հարցը։

Մարդ պիտի կատարյալ տհաս ու դեբիլ լինի կամ պարզապես ռուս֊թուրքական գործակալ, որ չհասկանա կամ չընդունի այս պարզ ճշմարտությունը։

ՀԱՇՎԱԾ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ Է։

----------

Հ. Գ. Այո Ռուսաստանը մի ամբողջ 35 տարի շարունակ խիստ վերահսկել ու տարբեր` հին ու նոր ձևերով մանիպուլիացիայի է ենթարկվել Հայաստանի քաղաքական դաշտը, օգտագործելով 5-րդ շարասյան իր հայտնի ու անհայտ, ստաժավոր ու նորեկ գործիքները (ԲՀԿ֊ին, ՀՅԴ֊ին, ԼՏՊ֊ին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին նրա Արման Թաթոյանի ու Աբրահամ Գասպարյանի հետ միասին և այլն), սակայն ես ավելի քան վստահ եմ, որ Պուտինի ռեժիմի մոտալուտ կտրուկ թուլացումից կամ տապալումից և Ռուսաստանի` Հայաստանի հանդեպ եղած խիստ վիրահսկողության թուլացումից կամ վերացումից հետո Հայ ժողովրդի ճնշմամբ և Արևմուտքի աջակցմամբ այդ ամիսները` մինչև բախտորոշ ընտրությունների օրը կդառնան մի յուրատեսակ անցումային շրջան, որի շնորհիվ ընտրությունները կդառնան իրապես ազատ և արդար ու կարտահայտեն ժողովրդի կամքը` այլևս պիտի բացառվի ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումն ու ընտրակեղծիքները։

Հ.Գ. Այսօր` Հոկտեմբերի 10֊ին Նորվեգիայի Նոբելյան Կոմիտեն հայտարարեց 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի հեղինակի անունը և դա Դոնալդ Թրամփը չէ` կարծում եմ Թրամպը սա չի ների Պուտինին


Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։



ԹՐԱՄՊԸ ԲԼԻԹԻՑ ԱՆՑՆՈՒՄ Է ՄՏՐԱԿԻ` ՌՈՒՍՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՎ. ՎԱՀԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԹՐԱՄՊԸ ԲԼԻԹԻՑ ԱՆՑՆՈՒՄ Է ՄՏՐԱԿԻ` ՌՈՒՍՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՎ. ՎԱՀԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԹՐԱՄՊԸ ԲԼԻԹԻՑ ԱՆՑՆՈՒՄ Է ՄՏՐԱԿԻ` ՌՈՒՍՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՎ. ՎԱՀԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ